Սգո երթի ժամանակ «Եռաբլուր» պանթեոնում որդեկորույս մայրերից մեկը լացակումած դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Իմ միակ երեխուն ինչի՞ տարար: Տունս քանդվել ա: Ես քեզ խնդրում եմ՝ ինձ ընդունի, ես քո հետ խոսալու բան ունեմ: Էտի քաղաքական չի, Նիկոլ, խնդրում եմ: Նիկոլ խոսք տուր, ոնց քեզ տեսնեմ: Մյուս անգամ դու ինձ Դավիթաշենի մոստի մոտ ես տեսնելու, խոսք եմ տալիս: Նիկո՛լ, իմ տղեն էլ քո տղու նման պիտի ստեղ լիներ, բայց հողի տակ ա, Նիկոլ ջան»:

Նիկոլ Փաշինյանը որ մինչ այդ մոտեցել էր կնոջը եւ բռնել ձեռքը, այդ խոսքերից հետո գրկեց կնոջը, համբուրեց ձեռքը: Նա հրահանգեց վերցնել կնոջ կոնտակտները, եւ երկար ժամանակ լուռ լսում էր նրան:

Կինը շարունակեց. «Իմ միակ երեխեն էր, իմ թագավորն էր: Ես գիտեմ, որ դու մեղավոր չես, բայց անիմաստ է իմ ապրելը: Ես թքած ունեմ քաղաքականության վրա, բայց ես կորցրել եմ ամենաթանկը, քո տված միլիոններն էլ չի փրկի: Տուն էլ չունեմ, կորցրել եմ ամեն ինչ, կորցրել եմ եւ երեխա, եւ տուն»: