Փաստորեն այսօր Երևանում տեղի է ունեցել «Եռաբլուրի բարձունքի գրավում» գործողությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

«Տուն հասա, օրվա զարգացումները դիտեցի. փաստորեն այսօր Երևանում տեղի է ունեցել «Եռաբլուրի բարձունքի գրավում» գործողությունը։ Վստահ եմ, որ եթե այդքան «նվիրում» լիներ հայրենական պատերազմի ժամանակ, ապա Շուշին հետ կգրավերին։

Ցավում եմ տղեք, ներեք տղեք։ Եթե կարող եք»,- գրել է  նա:

Հիշեցնենք, որ մեծ թվով ազատամարտիկներ եւ զոհվածների հարազատներ էին հավաքվել Եռաբլուրում, որոնք հայտարարում էին, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր:

Փաշինյանին նրանք դիմավորել էին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, նրանց եւ Փաշինյանի աջակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

Ոստիկանները Փաշինյանի ճանապարհը բացելու համար հրմշտելով հեռացրել են ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին եւ Փաշինյանի դեմ բողոքող մյուս քաղաքացիներին:

Նշենք, որ Եռաբլուրում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարին ժողովրդից պաշտպանելու համար օգտագործվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց: