ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը եւ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են միգրացիայի մասին «նոր մոտեցման» շուրջ համատեղ աշխատանքը, գրում է Axios-ը:

Բայդենը խոստացել է վերջ դնել Թրամփի՝ Մեքսիկայից ԱՄՆ մուտք գործել ցանկացող միգրանտների նկատմամբ քաղաքականությանը, որի պատճառով ապաստան հայցողը ստիպված է սպասել դատարանի վճռի Մեքսիկայում իր կարգավիճակի վերաբերյալ:

Բայդենն ընդգծել է ամերիկա-մեքսիկական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը անվտանգ եւ կանոնակարգված միգրացիան ապահովելու, COVID-19-ը զսպելու, Հյուսիսային Ամերիկայի տնտեսությունն աշխուժացնելու եւ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

«Երկու երկրների առաջնորդները նշել են Սալվադորում, Գվատեմալայում, Հոնդուրասում եւ Մեքսիկայի հարավային մասում միգրացիայի հիմնական պատճառները վերացնելու ընդհանուր ձգտումները եւ ցանկություն հայտնել կառուցել ավելի լայն հնարավորություններ եւ անվտանգություն ապագա տարածաշրջանի համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բայդենը հայտարարել է, որ սերտորեն կհամագործակցի Մեքսիկայի եւ տարածաշրջանում այլ գործընկերների հետ իր վարչակազի աշխատանքի առաջին ամիսներին տարածաշրջանային եւ սահմանային ենթակառուցվածք ու պոտենցիալ ստեղծելու համար, որն անհրաժեշտ է կանոնակարգված եւ հումանիտար մոտեցում ունեցող միգրացիայի գործընթացն իրականացնելու համար, որում կպահպանվեն միջազգային նորմերը ապաստան տրամադրելու միջնորդությունը դիտարկելու գործում: