Կիրակի արտահերթ նիստի ժամանակ Նեպալի կառավարությունն առաջարկել է ցրել երկրի խորհրդարանը, երբ երկրի վարչապետ Քխագդի Փրասադ Շարմա Օլին հայտարարել է, որ կորցրել է մեծամասնության աջակցությունը, հաղորդում է Reuters-ը:

«Վարչապետը կորցրել է խորհրդարանական կուսակցությունների մեծամասնության, կենտրոնական կոմիտեում եւ կուսակցության քարտուղարությունում աջակցությունը: Կուսակցության ներսում կոմպրոմիս փնտրելու փոխարեն նա առաջարկել է ցրել խորհրդարանը»,-հայտարարել է Նեպալում իշխող Կոմունիստական կուսակցության անդամ Բիշնու Ռիջալը:

Երկրի կառավարության ղեկավարը, որը ենթարկվել է կոշտ քննադատության իշխանությունների՝ կորոնավիրուսային ճգնաժամին արձագանքելու կապակցությամբ, այժմ ենթարկվել է ներքաղաքական ճնշման: Նրան առաջարկել են կամ հրաժարական տալ, կամ հրաժարվել իշխող կուսակցությունը ղեկավարելուց:

Նեպալում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան 2022 թվականին: Դեռեւս հայտնի չէ, թե երբ կանցկացվեն ընտրությունները, եթե երկրի նախագահը որոշում կայացնի խորհրդարանը ցրելու մասին, ինչն, ըստ ամենայնի, կկրի ֆորմալ բնույթ: