Նեպալի նախագահ Բիդխյա Դեւի Բխանդարին ցրել է խորհրդարանի ներքին պալատն ու նշանակել համընդհանուր ընտրությունների ամսաթիվը, հաղորդում է Himalayan Times պարբերականը:
Հաղորդվում է, որ Բխանդարին հաստատել է Նեպալի վարչապետ Կխադգի Փրասադ Շարմա Օլիի՝ Ներկայացուցիչների պալատը ցրելու մասին առաջարկը: Բացի այդ, նա նաեւ հաստատել է կառավարության առաջարկը համընդհանուր ընտրությունները երկու փուլով՝ 2021 թվականի ապրիլի 30-ին եւ մայիսի 10-ին, անցկացնելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ Նեպալի կառավարությունն առաջարկել էր ցրել խորհրդարանը, երբ երկրի իշխող Կոմունիստիական կուսակցությունը հայտարարել էր իր կողմնակիցների մեծամասնության աջակցությունը կորցնելու մասին:





























