10 ավտոբուս ոստիկաններ է ուղարկել Սյունիք, դուխով տղա է, թող մենակ գա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Սյունիքի մարզում Շինուհայրի խաչմերուկում հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

«Դուխովը սրա՞նք են, որ 10 ավտոբուս ուղարկում ա Սյունի՞ք: Դուխով տղա չկա: Դուխովը սյունեցիք են: Գլխարկի վրա գրում ա՝ դուխով, ես լ ուրիշ տեղ եմ գրում դուխով»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք:

Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել այս հատվածում՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ Գորիս քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:

Վաղ առավոտյան ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ։ Առուշ Առուշանյանը: Նա ժամեր առաջ հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին միանալ ավտոերթին, որը նպատակ ուներ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։

Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ ու հրմշտոց տեղի ունեցավ, որը վերաճեց ծեծկռտուքի: 

Առավոտյան 06։00-ին ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ` արգելելու վարչապետի մուտքը. Գորիսի քաղաքապետ

Ներքին զորքերի 2000 ծառայողներ այս պահին մեկնել են Սյունիք. 168 ժամ