Եթե երկրում պատերազմի ժամանակ որեւէ իշխանություն կար, դա հենց Առուշի պես տղեքն էին. Սյունիքի բոլոր համայնքները եւ Գորիսն առավելապես հայտնվեցին ահռելի ծանրաբեռնվածության տակ` դառնալով հիմնական հանգույց տրանսպորտի, մատակարարման, փախստականների տեղավորման եւ բազմաթիվ այլ առումներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Արման Սաղաթելյանը:
Նա նաեւ հավելել է. «Դրա հետ մեկտեղ համայնքները ստիպված եղան ինքնուրույն կազմակերպել ինքնապաշտպանությունը, ինչը եւս արեցին փայլուն։
Թե բա, գնում եմ սյունեցիների աչքերին նայեմ... Ու բռնել ա տալիս Առուշին։ Դու չես կարող Առուշի պես տղերքի աչքերին նայել։ Դու կարաս միայն նրանց կոշիկները համբուրես ու գլխիկոր ներողություն հայցես: Հա, դու կարաս բռնել կամ նույնիսկ գուցե սպանել տաս, բայց աչքերին նայելու չունես։ Քո հետ խոսալու չկա, քանի որ դու սուտասան ու վախկոտ դավաճան ես»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք:
Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել այս հատվածում՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ Գորիս քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:
Վաղ առավոտյան ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ։ Առուշ Առուշանյանը: Նա ժամեր առաջ հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին միանալ ավտոերթին, որը նպատակ ուներ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։
Եթե երկրում պատերազմի ժամանակ որեւէ իշխանություն կար, դա հենց Առուշի պես տղեքն էին։ Սյունիքի բոլոր համայնքները եւ Գորիսն...
Опубликовано Арманом Сагателяном Воскресенье, 20 декабря 2020 г.





























