Այս պահին մենք «Ադեկվադ» միաբանության եղբայրներով եկել ենք Սյունիք, որ թույլ չտանք դավաճան Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք: Այս մասին Սյունիքի մարզի Շինուհայրի խաչմերուկի մոտ ընթացող բողոքի ակցիայի վայրից ուղիղ եթերում հայտարարեց «Ադեկվադ» միաբանության անդամներից մեկը:
«Մենք բազմիցս դիմել ենք սյունեցիենրն՝ չգնալ ոչ մի համագործակցության դավաճան Նիկոլի հետ, որովհետեւ անգամ նրա հետ ձեռքսեղմումը հավասար է նրա հետ համագործակցությանը: Եվս մեկ անգմ գոր դորում ենք ոչ մի գործարքի չգնալ դավաճանի հետ: Նիկոլ Փաշինյանը եկել էր, որ հանձնել Արցախը եւ դա նրա մոտ հաջողությամբ ի կատար ածվեց: Հաջորդը լինելու է Սյունիքը: Նիկոլ Փաշինյանը սրբապիղծ լինելով, իր կողքը հավաքել է իր պես սրբապիղծների, եւ 2,5 տարի անելով դավաճանական քայլեր, ամեն ինչ անում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը: Մենք թույլ չենք տալու, որ դա նր մոտ հեշտությամբ հաջողվի:
Մենք եղբայրներով «Եռաբլուրում» երդում էինք տվել, որ մինչեւ Նիկոլի ու իր շրջապատի դատաստանը հողը իրենց ոտքերի տակ այրվելու է, իրենք չեն կարողանալու ազատ շրջեն մեր հայրենիքում: Եթե անգամ նրան հաջողվի ինչ-որ տեղ գնալ, միշտ լինի այսպես վախեցած, կզած, հայհոյանքների ու ամոթանքների ներքո»,-ասաց նա՝ հավելելով, որ սյունեցիների հետ փակել են ճանապրհը եւ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին անցնել:











