Երբ Ռուսաստանը Նիկոլին ամենավերջին անգամ՝ հոկտեմբերի 19-ին առաջարկում է՝ ով ինչ գրավել, գրավել է, կանգ առնեն, Փաշինյանը չի համաձայնում. այսինքն Ալիեւ, Փաշինյան, Պուտին քննարկում էին հարցը, բայց ես ենթադրում եմ, որ Փաշինյանն ունեցել է Ալիեւի հետ կապ եւ պայմանավորվածություն Շուշին հանձնելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Եղե՞լ է դրա վերաբերյալ փոխհատուցում կամ կաշառք, դա արդեն նախաքննական մարմինների խնդիրն է: Տարօրինակ է, որ քեզ ասում են Շուշին պահի քեզ, դու ասես՝ չէ, վերցրու»,-ասաց նա:





























