Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ վաղը իր կոլեգաների  և ընկերների հետ լինելու է Հանրապետության հրապարակում:

«Հարգելի բուժաշխատողներ

Վաղը, դեկտեմբերի 22-ին, եկեք Հանրապետության հրապարակ հայտնելու ձեր քաղացիական դիրքորոշումը։

«Բժիշկները քաղաքականությունով չեն զբաղվում» կեղծ ուղերձը շատ բուժաշխատողներին կաշկանդում է բարձրաձայնել սեփական կարծիքը։ Քաղաքացի լինելը չի նշանակում քաղաքականությունով զբաղվել, իսկ բժիշկները՝ լինելով հասարակության առաջատարներ, պարտավոր են օրինակ ծառայել։

Այսպիսո՛վ, քաղաքացիական դիրքորոշումը բարձրաձայն արտահայտելը ոչ թե մեր իրավունքն է, այլ պարտականությունը և մենք պարտավոր ենք բուժել ոչ միայն մարդուն, այլ նաև հասարակությանը, երբ առաջանում է դրա կարիքը։ Մեր հասարակությունը, մեր երկիրը ծանր հիվանդ է և մեր օգնության կարիքն ունի, եկեք օգնենք։

Վաղը ես իմ կոլեգաների ու ընկերների հետ լինելու եմ Հանրապետության հրապարակում»:

Նշենք, որ վաղը, ժամը 12-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին միանալ օր օրի մեծացող ժողովրդական շարժմանը:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

‼‼ Հարգելի բուժաշխատողներ ‼‼ Վաղը, դեկտեմբերի 22-ին, եկեք Հանրապետության հրապարակ հայտնելու ձեր քաղացիական...

Опубликовано Эдуардом Оганесяном Понедельник, 21 декабря 2020 г.