Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ առաջ բերվել է Քննչական կոմիտե՝ Երեւանի կենտրոնական մասնաշենք։
Առուշ Առուշանյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 34-251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ այս պահին Քննչական կոմիտեի բակում հավաքվել են մի շարք իրավապաշտպաններ, քաղաքացիներ՝ ի աջակցություն Գորիսի քաղաքապետի։
Հիշեցնենք, որ երեկ Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Գորիսի դարպասների մոտ են լինելու եւ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք, ինչից հետո էլ նրան բերման էին ենթարկել։











