Հաջորդ տարվա համար Ադրբեջանի պետբյուջի նախագծում, որը ներկայացվել է Միլի Մեջլիսի (խորհրդարան) քննարկմանը, ասվում է, որ պաշտպանության եւ ազգային անվտանգության համար կհատկացվի ավելի քան 4,5 մլրդ մանաթ (2,7 մլրդ դոլար), հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:
Տվյալ միջոցները բաշխվում են հետեւյալ կերպ՝ պաշտպանության համար՝ 1,934 մլրդ 288 հազար մանաթ, ազգային անվտանգության համար՝ 260,612 մլն մանաթ, սահմանային ծառայության համար՝ 281,62 մլն մանաթ, պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտներում հետազոտությունների համար՝ 3,901 մլն մանաթ եւ այդ ոլորտում գործունեության այլ տեսակների համար՝ 2 մլրդ 105 մլն 384 հազար մանաթ:





























