Մենք ամեն օր այցելում ենք Եռաբլուր, կանգնում պետոների, դուշման Վարդանների, տուտուլ Արթուրների, բեկորների առաջ, ու հարգանքի տուրք մատուցում։ Այսօր մենք նրանց ի՞նչ ենք պատասխանելու։ Ասելու ենք՝ Արցախը կորցրե՞լ ենք։ Այս մասին այսօր՝ դեկտմեբերի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կողմից հայտարարված գործադուլի եւ դասադուլի ժամանակ Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Ներսիկ Իսպիրյանը։ 

«Ժողովուրդ ջան, Արցախի համար պատասխանատվություն կրող այս իշխանությունները, մեկ վայրկյան առաջ պետք է հրաժարական տան՝ մեր ժողովրդին այս վիճակին հասցնելու համար»,- ասաց Ներսիկ Իսպիրյանը, ապա կատարեց իր երգացանկի երգերից մեկը։