Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը հարթակից դիմեց իմքայլական պատգամավորներին։
«Երկուսուկես տարի մենք տեսնում էինք, թե ուր է տանում Նիկոլ Փաշինյանը երկիրը, երկուսուկես տարի նա ստեղծել էր մի համակարգ, որը այսօր պետք է պաշտպաներ իրեն: Հարգելի իմքայլականներ, ես վստահ եմ, որ դուք տեղյակ չեք եղել, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, տեղյակ չեք եղել, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է պատերազմի, ինչ բանակցություններ է վարում Նիկոլ Փաշինյանը, դուք տեղյակ չեք եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է կապիտուլյացիայի պայմանագիրը: Ուրեմն հերթը ձերն է, պետք է անեք ձեր քայլը, դուրս եկեք խմբակցությունից, պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասաց նա։





























