Հանրապետության հրապարակում այսօր վիճաբանություն տեղի ունեցավ ոստիկաններից մեկի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների միջեւ։ Ոստիկանը պահանջում էր, որպեսզի Կառավարության շենքի հարակից տարածքում տեղադրված վրանը ապամոնտաժվի՝պատճառաբանելով, որ դրա մասին պետք է նախապես իրազեկեին, ինչը հավաքի կամզակերպիչների կողմից չի արվել եւ հիմա նրանք իրավունք չունեն վրան տեղադրել։

«Կներես, որ չենք իրաղզեկել, բայց խնդրում եմ մեզ աջակցի քո՝ ոստիկան լինելով»,- դիմելով ոստիկանին ասաց քաղաքացիներից մեկը։

Միջադեպին արձագանքեցին  ԲՀԿ-ից Արման Աբովյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ովքեր պնդեցին, որ վրանները պետք է լինեն։ Իհարկե, նրանք եւս կողմ էին, որ  հավաքի կազմակերպիչներն այդ մասին իրազեկեն ու ասացին, որ հենց այդպես էլ կանեն։

Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջի մեջ անօրինական ոչինչ չկա, իրենք խաղաղ հավաք են անցկացնում, հայտարարել են գործադուլի եւ դասադուլի մասին, այդ իսկ պատճառով նստացույց են անելու այնքան ժամանակ մինչեւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա։

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ակցիաների մասնակիցները Հանրապետության հրապարակում տեղադրել էին վրաններ՝ գիշերելու համար։

Անհնազանդության ակցիաների մասնակիցները Հանրապետության հրապարակում տեղադրում են վրաններ