Ցավոք, «Իմ քայլը» խմբակցությունը այս պահին եւս չի գիտակցում իրենց պատասխանատվությունը։ Մինչեւ այս պահը մենք որեւէ արձագանք չունենք նրանցից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը (ֆոտոռեպորտաժ)։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Սաղաթելյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությանը մինչեւ 18։00-ն ժամանակ են տալիս, եւ պատրաստ են խմբակցության ղեկավարության հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։
«Դա մեզ ավելի վճռական ու ամուր է դարձնում։ Մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ ստանալով հրապարակում հավաքված քաղաքացիների համաձայնությունը։
«Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունները եւ ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում։ Եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարել խորհրդարանի նիստ։ Եթե իրենք չեն հասկանում, որ իրենք քվեարկությունից, իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք։ Համաձա՞յն եք, պատրա՞ստ նք»,- հայտարարեց Սաղաթելյանը, որին բազմությունն արձագանքեց՝ այո։
Նա հայտարարեց, որ պատրաստվում են գիշերել Հանրապետության հրապարակում եւ հետ չեն կանգնելու իրենց պահանջներից։











