Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են առանձնաշնորհային առեւտրի մասին, հաղորդում է Tasnim-ը:
Իրանի առեւտրի աջակցության կազմակերպության, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության եւ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները մասնակցել են օնլայն հանդիպմանը՝ համաձայնագրի տեքստի եւ այլ առաջարկների քննարկման նպատակով:
Բանակցությունները դրական ավարտ են ունեցել, քանի որ երկու կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը:
Ակնկալվում է, որ երկու երկրները բանակցությունների հաջորդ փուլ կանցկացնեն բարձր մակարդակով, որպեսզի վերջնական մշակեն համաձայնագրի նախագիծը:





























