Աֆղանստանի արեւելքում ճանապարհին դրված ականների պայթյունի հետեւանքով ՆԱՏՕ-ի չորս զինծառայող է զոհվել։ Կատարվածի մանրամասները չեն հաղորդվում։
Բացի այդ, այսօր՝ հունիսի 3-ին, պայթյունի հետեւանքով զոհվել են նաեւ երկրի հարավում գտնվող Քանդահար քաղաքի համալսարանի երկու ուսանողներ։ Զոհվածներից մեկը ոստիկանական բաժանմունքում որպես քարտուղար էր աշխատում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։



























