Չորեքշաբթի առավոտյան ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքն աճում է միջինում 3 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները:

Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա` բիթքոինը թանկանում է 2.88 տոկոսով` կազմելով 23 522 դոլար: Կրիպտոարժույթների ամենախոշոր Binance բիթքոինը թանկանում է 3.44 տոկոսով`  մինչեւ 23459 դոլար:

Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթի ընդհանուր համաշխարհային շուկայի 67.7 տոկոսը:

Անցյալ շաբաթ բիթքոինի գինը հաջորդաբար մի քանի անգամ պատմական առավելագույնի է հասել` գերազանցելով 21 հազ դոլարը, այնուհետեւ` 22 հազարը, իսկ ապա` 23 հազարը: Երկուշաբթի գիշերը բիթքոինի գինը գերազանցել է 24 հազարի մակարդակը եւ հասել նոր պատմական առավելագույնի` 24.298 դոլարի: