Բադրի Բիցաձեի փաստաբանը տեեկություններ չունի, թե որտեղ է իր պաշտպանյալը։
«Ես նման տեղեկության չեմ տիրապետում եւ նրա հետ կապի մեջ չեմ։ Ես հաղորդակցվում եմ միայն նրա կնոջ՝ Նինո Բուրջանաձեի հետ»,- հայտարարել է Բիցաձեի շահերի պաշտպան Լեւան Սամուշիան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Նշենք, որ վրացական «Ռեզոնանսի» պարբերականը հայտնել էր, որ Բադրի Բիցաձեն թաքնվում է Հայաստանում: Սակայն ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էին իրազեկ աղբյուրները, հայ-վրացական սահմանը Բադրի Բիցաձե անուն-ազգանունով անձ չի հատել։
Վրաստանում Բիցաձեին մեղադրում են իշխանությունների դեմ զինված դիմադրություն նախապատրաստելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։
Բուրջանաձեն ամուսնու հանդեպ մեղադրանքները «սարքված» է որակել։



























