Ազգային ինքնորոշում միվարոմնա նախագահ Պարույր Հայրիկյանը համակրանքով է լսում Նիկոլ Փաշինյանի ելույթները, սակայն հույսեր չի կապում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այդ մասին Հայրիկյանն ասել է այսօր` հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում: «Փաշինյանի ելույթները նպատակասլաց են, եւ ես համակրանքով եմ լսում նրան, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն փախչող մարդ է, եւ նրա հետ հույսեր կապել չի կարելի։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի մարդու հետ աշխատել»,- ասել է Հայրիկյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` Պարույր Հայրիկյանը նշել է, թե դրանում գաղափարական ոչինչ չկա, եւ ՀԱԿ–ն ու իշխանությունը համաձայնության կարող են գալ արտահերթ ընտրությունների կապակցությամբ միայն ցուցակների առումով:
«Հայաստանում բոլոր ընտրությունները եղել են անարդար, եւ հատկապես՝ 1991թ. ընտրությունները: Հայաստանի ընտրական համակարգը խախտում է մարդու իրավունքները: Դրանից հետո ինչպե՞ս կարելի է գնալ ընտրությունների»,- ասել է Հայրիկյանը:
Վերջինս, սակայն, այդքանից հետո մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ նույնիսկ խորհրդարանում կազմել 51 տոկոս մեծամասնություն կազմել:




























