Քաղաքացիության առումով Արցախի բնակիչների համար ոչինչ չի փոխվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի օմբուդսմենի պաշտոնը լքող Արտակ Բեգլարյանը:
Պատասխանելով հարցին` արդյո՞ք փոփոխություններ կան քաղաքացիության մեջ, օմբուդսմենը շեշտեց, որ քաղաքացիներն Արցախի քաղաքացի են մնում: Հայաստանի քաղաքացիությունը գործում է մեկնողների համար: Արցախի Հանրապետությունը ոչ ոք կողմից չճանաչված, բայց անկախ պետություն է, իշխանության բոլոր մարմինները գործում են` չնայած մարդկային եւ նյութական մեծ կորուստներին, հայտարարեց Բեգլարյանը:
Մեկնաբանելով միջազգային հանրության արձագանքն ագրեսիային եւ զենքի արգելված տեսակների օգտագործմանն Ադրբեջանի կողմից` օմբուդսմենը հիշեցրեց, որ Արցախը միշտ զգուշացնում էր Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին, ինչպես նաեւ այն մասին, որ զսպման մեխանիզմները չեն աշխատում: «Միջազգային հանրությունն այս իմաստով չի կատարել իր պարտավորությունները: Ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում էր ոչ միայն պատերազմի, այլ լայնածավալ հանցագործությունների մարդկության դեմ: Սա էր հայերի դեմ երկար տարիների քարոզչության նպատակը»,- եզրափակեց Բեգլարյանը:





























