Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի եւ նրա մերձավորների՝ 4,4 մլրդ դոլարի հասնող ֆինանսական ակտիվները սառեցնելու մասին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով France-Presse-ին։
Քադաֆիի ակտիվները սառեցնելու մասին ավելի վաղ հայտարարել էին ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ սառեցված միջոցները մտադիր են տալ լիբիացի ժողովրդին։




























