Հունիսի 4-ին Սիկտիվկարում տեղի է ունեցել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կոմիի տարածաշրջանային բաժանմունքի հավաքը:

Սկզբում նախատեսվում էր Հայաստանի մշակութային օրերի շրջանակում անցկացնել հերթական հաշվետու ընտրական համաժողովը, որի ընթացքում պետք է ընտրվեր նոր առաջնորդ, ինչպես նաեւ հաստատվեր միության տարածշրջանային խորհրդի կազմը:

Սակայն քվերակության համար անհարժեշտ քվորում չի եղել. 82 անդամներից եկել է մոտ 20-ը, այդ իսկ պատճառով որոշվել է անցկացնել աշխատանքային հավաք,  հատակպես որ միջոցառմանը մասնակցել են Կոմի Հանրապետության ազգային քաղաքականության նախարար Գալինա Գաբուշեւան, ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը,  կինոռեժիսոր Լեւոն Գրիգորյանը եւ Ռուսաստանի ու Բուլղարիայի վաստակավոր արտիստ Բեդրոս Կիրկորովը, հաղորդում է «Կոմինֆորմ» գործակալությունը: