Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածում ամրագրված է, որ պետական ինստիտուտներ հանդիսացող նախագահի, կռավարության, ԱԺ-ի եւ ՍԴ-ի նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիքի գործադրմամբ նրանց որոշակի գործողություններ կամ անգործություն պարտադրելը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, 2018-ի հոկտեմբերի 2-ին այն ինչ արեց իշխանությունը, դա կլասիկ հմապատասխանում է 300.1 հոդվածի հատկանիշներին. «Իսկ եթե պտգամավորի նկատմամբ հանրային ճնշում է ներկայացվում առանց բռնության եւ բռնության սպառնալիքի, ապա սա ընդամենը քաղաքացիների, ընտրողների պահանջն է, որ պետք է իրացվի: Մանդատը, որ ունի պատգամավորը, ժողովրդի մանդատն է: Հիմա ուզում են ասել, որ ժողովուրդը իր մանդատի, որպես պահանջատեր ինչ-որ բան է պահանջում, դա քրեակն օրենսգրքով արգելված գործողություն է: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դիկտատուրա, ժողովրդի իշխանությունը խլելու, յուրացնելու ուղիղ փորձ:
Որեւէ մեկը, այդ թվում պատգամավորները, այդ թվում խմբակցությունը, իրավունք չունի իրեն վերագրելու ԱԺ-ի ֆունկցիա: Հանրային ճնշումը ներկայացնել որպես 300.1 հոդվածով ամրագրված իրավախախտում, առնվազն իրավական տգիտություն է: Իսկ եթե ավելի խորն ենք նայում ու գնահատում, որ սա կանխամտածված գործողություն է, ապա մենք ենք իրենց նկատմամբ պահանջ ներկայացնելու քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով իշխանությունը յուրացնելու հատկանիշներով»,-ասաց Մինասյանը:
Նա դիմեց «Իմ քայլի» պատգմավորներին՝ նշելով. «Հիմա այն պահն է, որ դու կամ իրացնում ես ժողովրդի տված մանդատը, կամ դու դրժում ես քո երդումը, արհմարհում ես ժողովրդի պահանջը եւ կանգնած ես հանցավոր, ազգադավ խմբավորման կողքին»:
Արծվիկ Մինասյանը նկատեց, որ միայն հրապարակի ճնշման միջոցով է հնարավոր ազդել իշխանությունների վրա. «Դրված է հստակ ջրբաժան՝ դու կամ կանգնում ես ազգի փրկության կողքին, կամ դավաճանների կողքի: Սա է իմ ուղերձը: Ես խնդրում եմ, որ բոլորը ժամը 16.00-ին գան Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի»:











