Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում կմեկնարկի այսօր ժամը 16։00-ին:

Հանրահավաքի մասնակիցները երեկ հայտարարեցին, որ այսօր շարունակելու են նախօրեին սկսված անհնազանդության ակցիաները, ինչպես նաև գործադուլը և դասադուլը։

Ակտիվիստների մի մասը, չնայած ամբողջ գիշեր տեղացած ձյանը այս գիշեր մնացել է Հանրապետության հրապարակում, որտեղ տեղադրված են վրաններ և վառարաններ՝ տաքանալու համար։