Սյունիքի մարզում պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո ես ասել եմ, որ ես ցավում եմ, որ մեր երկրի պաշտպանության նախարարը ձեզ նման մարդ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։

«Երեք ժամ զրուցել ենք, ինչ հարց տվել ենք, կամ ասել է՝ ես չեմ տիրապետում, կամ ասել է՝ դուք ճիշտ եք: Ես հարց եմ տվել, որ եթե ես գնամ Կապան, ճանապարհին թուրքը գա, կանգնացնի, մեզ սպանեն, ով է մեր անվտանգությունն ապահովում: Ասում է՝ ոչ ոք չի կարող ապահովել, 1991-1992 թվականներին էլ է այդպես եղել, նորմալ է: Դա իր բառացի խոսքերն են: Երկրորդ հարցը, որ ասել ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջՈրոտանի, Շուռնուխի խնդիրը չի եղել: Ինքը մեկ օր առաջ եկել ասում է՝ վաղը ժամը 5-ին պետք է ազատեք: Ասում է՝ մենք էլ տեղյակ չենք եղել: Նշանակում է՝ վարչապետը այդ ամենը ստորագրել է առանց որեւէ մեկի տեղյակ լինելու»,-ասաց քաղաքապետը: