Տեղի է ունենում քաղաքական տեռոր, այլ բառ չի կարելի օգտագործել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Ինչ է նշանակում դատարանը ոչ իրավաչափ է ճանաչում ձերբակալումը եւ 40 րոպե հետո` այլ մեղադրանք, սա քան քաղաքական հետապնդում, ես այլ գնահատական չեմ կարող տալ»,-ասաց նա` անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին:

«Այստեղ միանշանակ նպատակ է հետապնդվում գլխատել Սյունիքը, այսօր այստեղ գտնվում է երկու հրամանատար, ովքեր թողել են դիրքերը եւ եկել են այստեղ, որովհետեւ իրենց քննչական մարմինն է կանչել: Ինչի են ուզում հասնել սրանով, որ թուրքը մտնի Սյունի՞ք, թուրքը, որ մտավ Սյունի, վաղը գալու է այս նույնն քննիչների տների առաջ է կանգնելու»,-ասաց նա:

Վահե Հակոբյանը կոչով դիմեց ուժային կառույցներին. «Տղերք մի արեք, դա ոչ մի լավ բանի չի բերելու։ Եթե իրենք շարունակեն այս ամենը, իրենք կիսելու են Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը այն հանցագործությունների համար, որոնք արդեն կատարել է, կատարում է եւ փորձելու է կատարել»։

Հակոբյանը նշեց, որ սյունեցիները մնալու են այնքան, մինչեւ իրենց քաղաքի ղեկավարներն իիրենց հետ չդառնան եւ զբաղվեն Սյունիքի պաշտպանությամբ: «Ինձ համար Փաշինյանը վարչապետ չէ, դավաճան է եւ պետք է հեռանա, անհետանա մեր կյանքից, կապ չունի՝ ոնց»։