Մոսկվայում կարծում են, որ, Ռուսաստանին մեղադրելով Վրաստանի տարածքում ահաբեկչության կազմակերպման մեջ, Թբիլիսին փորձում է հեռանալ հարեւանների հետ ունեցած իրական խնդիրներից։ «Տպավորություն է ստեղծվում, որ վրացական կողմը այսկերպ շարունակում է իր լրտեսամանիայի իր անպատասխանատու գիծը»,- «Ինտերֆաքսին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Այսպես է Կարասինը մեկնաբանել «Ինտերֆաքսին» Թբիլիսիի այն հայտարարությունը, թե Վրաստանում ձերբակալվել է Ռուսաստանի հանձնարարությամբ ահաբեկչություն նախապատրաստող անձանց խումբ:




























