Կատարի արտաքին գործերի նախարարը կոչ է արել զսպել լարվածությունը Պարսից ծոցի տարածաշրջանում եւ երկխոսություն սկսել արաբական երկրների եւ Իրանի միջեւ, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը 2017-ի կեսերին խզեցին դիվանագիտական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերը Կատարի հետ` Դոհայում ահաբեկչությանը սատարելու մեղադրանքների պատճառով, որոնք Կատարը հերքում է:

Արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ-Թանին հայտարարել է, որ Պարսից ծոցում ստեղծված ճգնաժամը պետք է լուծվի երկխոսության, ինքնիշխանության հարգանքի եւ պետությունների ներքին գործերին չխառնվելու միջոցով:

Ալ-Թանին ասել է նաեւ, որ ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակվում են, իսկ Սաուդյան Արաբիան ներկայացնում է վեճի մյուս կողմերին: