Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը Սանայում գտնվող իր պալատական համալիրի գնդակոծումից մեկ օր անց մեկնել է Սաուդյան Արաբիա` բուժվելու: Այս մասին հունիսի 4-ին հաղորդել է բրիտանական հեռուստառադիոկորպորացին` վկայակոչելով Եմենի կառավարության աղբյուրները:
Վարչապետը եւ եւս չորս բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնել են նրա հետ, հաղորդում է հեռուստառադիոկորպորացիան: Հայտնի չէ` բուժումից հետո Սալեհը կվերադառնա Եմեն, թե ոչ:




























