Անգամ կարճատեւ ցերեկային քունը նպաստում է հիշողության լավացմանը, պնդում են գերմանացի գիտնականները:

Դյուսսելլդորֆի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ցերեկը քնելիս ուղեղում խաղարկվում են օրվա իրադարձությունները: Ննջելու ժամանակ ընթանում է հիշողության մշակումը:

Փորձի ընթացքում կամավորներին պետք էր հիշել բառերի շարան, ապա ամանակ անցկացնել զբաղվելով ինչ-որ գործով: Իսկ մեկ այլ խմբի թույլատրել են ննջել: Արդյունքը ցնցող էր, ննջողները ավելի շատ բառեր հիշեցին, քան արթուն մնացողները: