Չինաստանը հակամենաշնորհային հետաքննություն է սկսել Alibaba Group ընկերության դեմ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Մասնավորապես, Չինաստանի կարգավորիչ մարմինները սկսել են ստուգել ընկերության քաղաքականությունը, որը Alibaba Group-ի գործընկերներից պահանջել է խուսափել նրա մրցակիցների հետ շփումներից:
Alibaba Group-ը չինական խոշոր ընկերություն է, որն աշխատում է ինտերնետ կոմերիցայի ոլորտում 1999 թվականից: Խմբին են պատկանում Alibaba.com, AliExpress.com, Taobao.com, Tmall.com միջազգային ինտերնետ հարթակները:





























