Այսօր` հունիսի 4-ին ժամը 14-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 24-ամյա Ա.Ղազարյանը, վարելով Mercedes Benz SLC 230 մակնիշի 23 ԼՕ 334 համարանիշի ավտոմեքենան, Սարալանջի նորակառույց ճանապարհին` թիվ 6 էլեկտրասյան դիմաց դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընդհարվել բետոնե արգելապատնեշին: Վթարի հետեւանքով վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նրա հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ տուգանային հրապարակ:
Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ այսօր պետք է լիներ Ա.Ղազարյանի հարսանիքը, եւ նա նշված ավտոմեքենայով մեկնում էր հարսի տուն, սակայն տեղի ունեցած վթարը հավանաբար խնամիներին կստիպի սպասել փեսայի ապաքինմանը:














Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























