Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության բոլոր մուտքերն ու ելքերն արգելափակած քաղաքացիները փորձում էին խոչընդոտել նաեւ Կառավարության աշխատակցի մուտքը։
Ոստիկանների միջամտությամբ աշխատակիցը կարողացավ մուտք գործել շենք։
«Ես ձեզ չեմ հարգում։ Ես կկախեի ինձ։ Ով Նիկոլի մոտ ա աշխատում՝ ամոթ»,- նրան ասում էին քաղաքացիները։
Նշենք, որ ոստիկանական ուժերը վաղ առավոտյան երկու կողմից փակել են Մելիք Ադամյան փողոցը: Բացի այդ, ոստիկաններով լի ավտոբուսներ են բերել Կառավարության շենքի մոտ: Ոստիկանները 5-6 շարքով շղթա են կազմել կառավարության շենքի դիմաց: Նրանք սաղավարտներով եւ եւ վահաններով:











