Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում են ոստիկանական ուժերին՝ բացել Կառավարության մուտքը, սակայն ոստիկանության գնդապետն ասաց, որ իրենք իրենց ծառայությունն են իրականացնում։
«Ոստիկանների մեջ կան մարդիկ, որոնք ընդգծված ագրեսիվ վերաբերմունք ունեն։ Լավ կլինի, որ դուք՝ որպես գնդապետ իրենց հորդորեք, որ իրենք ծառայում են հայ ազգին, ոչ թե Ադրբեջանի շահերին»,- ասաց ակցիա իրականացնող քաղաքացին։
Ոստիկանության գնդապետն էլ արձագանքեց նրան. «Ոստիկաններն էլ հայ տղամարդիկ են, որոնց թուրք ասել չի կարելի»։




























