Ֆինանսական կայունության միջազգային խորհրդի շրջանակում, որը հիմնադրվել է 2009 թ.  G20 -ի գագաթնաժողովի շրջանակում, որոշվել է ստեղծել ԱՊՀ տարածաշրջանային խումբ:

«Ըստ էության այսօրվանից ֆինանսական կայունության միջազգային խորհրդի շրջանակում աշխատանքներն է սկսելու ԱՊՀ միջտարածաշրջանային խումբը»,- հաղորդել է ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը ԱՊՀ ֆինանսների նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հունիսի 4-ին հրավիրված ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Խումբը կղեկավարի ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը:  Տարածաշրջանային խմբի առաջին նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Կուդրինը նշել է, որ խումբը զբաղվելու է  ֆինանսական համակարգի եւ ֆինանսական շուկաների գործունեության մեխանիզմների մշակմամբ: Նրա խոսքով` ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրին կառաջարկվի ընդգրկվել տարածաշրջանային խմբում: