Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բռնի ուժող բերման ենթարկելու պահին ոստիկանության «ԳԱԶԵԼ»-ի դուռը պոկվեց։

Նշենք, որ Կառավարության մոտ՝ Մելիք Ադամյան փողոցում, իրավիճակը կտրուկ լարվել էր։ Ոստիկանները քաշքշելով ու հրելով փորձում էին բացել ճանապարհը, որպեսզի Կառավարության անդամների մեքենաներն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մեքենան դուրս գա Կառավարության շենքից։ Քաղաքացիները դիմադրում էին, արդյունքում՝ մի քանիսը բերման ենթարկվեցին։