Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հասան գլխավոր դատախազության շենք։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը դիմեց դատախազության բոլոր աշխատակիցներին․«Ոչ մեկիս պարտքը չէ ժամանակ ծախսել, սառել, թրջվել, փողոցում ժամերով կանգնել, ոստիկանության կողմից բռնության ենթարկվել, բերման ենթարկվել, որովհետեւ այստեղ կանգնած քաղաքացիները հարկ են վճարում, որ դուք աշխատավարձ ստանաք՝ ոչ  թե տուն պահելու, այլ ՀՀ Սահմանադրությունը, օրենքները պշատպանելու համար։ Մեր պարտքը չէ գալ այստեղ ու բացատրել ձեզ ձեր իրավունքներն ու պարտականությունները»։

Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ՝ քաղաքացիները կարող էին նաեւ դատախազության դուռը բացել, մտնել Արթուր Դավթյանի մոտ եւ պահանջել, որ նա կատարի իր պարտականությունները։

«Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ քաղաքացիները գլխավոր դատախազին խնդրեն, որ վերջինս իր պարտականությունները կատարի, եւ ոչ թե Նիկոլին ծառայի։ Մենք ձեզնից չենք մուրում, մենք պահանջում ենք, որովհետեւ դուք ապրում եք մեր հաշվին։ Դուք պարտավոր եք ձեր պարտականությունները կատարել, հարուցել քրեական գործ, հանձնարարականներ տալ ՀՔԾ-ի Սասունին, ոչ թե Նիկոլը տա նրան, այլ դուք՝ գլխավոր դատախազությունը»,- ասաց Մանուկյանը։