Իրանի դեմ տնտեսական պատերազմը մոտենում է իր ավարտին, եւ երկիրը պետք է մարի ԱՄՆ պատժամիջոցների բոցը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին նավթի նախարարության խոշոր նախագծերի բացման արարողությանը, փոխանցում է Mehr-ը:

«Եթե այս պատերազմը 30 տարի տեւի, մեր ժողովուրդը կշարունակի դիմանալ, թեեւ ես հավատում եմ, որ այս պատերազմը մոտենում է իր ավարտին: «Իրանի ժողովուրդը հավերժ կապրի եւ կհպարտանա նրանով, ինչով հպարտացել է ամբողջ պատմության ընթացքում»,- շեշտեց նա:

Նրա խոսքով` «թշնամին ցանկանում էր կրճատել մեր արտարժույթի ներհոսքը` սահմանափակելով նավթային հատվածը»:

Իրանի նախագահը պատժամիջոցները սիոնիզմի, տարածաշրջանային դաշնակիցների եւ ամերիկացի ծայրահեղականների համատեղ արտադրանք է անվանել: «Մենք պետք է բացահայտենք թշնամիների դավադրությունը, չպետք է թույլ տանք շարունակել նրանց դաժան ծրագիրը մեր երկրի դեմ»:

Նա խոստացել է, որ կառավարությունն առաջիկայում կշարունակի ջանքերն իրանական ժողովրդի կյանքի պայմանների բարելավման ուղղությամբ: