Հանրապետության հրապարակում ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին: Նշենք, որ նախ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Ցուցարարները վանկարկում էին «առանց Նիկոլ Հայաստան»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 10-ից Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էր սկսվել. Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները շրջափակել էին կառավարության շենքը, որպեսզի կառավարության անդամները չկարողանան մտնել շենք եւ սկսել կառավարության նիստը:

Այդուհանդերձ, կառավարության նիստը տեղի ունեցավ, իսկ երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը դուրս էր գալիս շենքից, ցուցարարները փորձեցին փակել նրա ճանապարհը, ոստիկանները բացեցին ճանապարհը:

Արդեն երեկոյան ցուցարարները փակել էին Տիգրան Մեծի պողոտան: