«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 17 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նշենք, որ նախ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:




























