Մենք որոշել էինք ակցիա անեինք, պտտվեինք, Աբովյանով, Ամիրյանով, վերադառնայինք Հանրապետության հրապարակ՝ նստացույցի տեղը. Չգիտեմ ինչն էր խնդիրը, երեւի «թագավորը» պետք է դուրս գար, գնար մի տեղ, պետք չէր, որ մեզղ փողոցներում տեսներ: Այս մասին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ցուցարարներից մեկը՝ նշելով, որ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:
«Այսօր շատ կոպիտ, բռնի ձեւով, անգամ աղջիկներին ծեծելով, հետապնդելով տանում էին: Ինչ-որ «Կոլցո» օպերացիա էր մշակված: Երեւի հրահանգ կար: Մեր վերջնական նպատակը այստեղ հասնելն էր, հասանք: Ճիշտ է դժվար հասանք, ճանապարհներին ինչ-որ պատերազմներ էինք անում, տպվորություն էր, որ խրամատների մեջ էինք»,-ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, որ ոստիկանները 5 րոպե ողջամիտ ժամանակ էր տվել, որ ճանապարհը բացեն, ակցիայի մասնակիցն արձագանքեց. «Դա եղել է Նալբանդյան փողոցում: Ոստիկանությունը 5 րոպե ժամանակ տվեց, մենք 5 րոպե անց բացեցինք ճանապարհը: Հետո եկանք Ամիրյան, այնտեղ էլ էինք ուզում կանգնել: Ոստիկանությունն ասաց՝ չեք կանգնելու ու սկսեցին միանգամից հարձակվեցին մարդկանց վրա: Ժամանակ չեն տվել: Սկզբում կարմիր բերետավորները եկան, մարդկանց տարան, բայց հետո ինչ կատարվեց՝ չհասկացա: Մենք դուրս եկանք մայթ, ու այդ ժամանակ սեւ գլխարկներով այդ տղաները, որոնք վստահ չեմ, որ բոլորը ոստիկաններ են, որովհետեւ ոստիկանը, տղամարդը չի կարող իրեն թույլ տալ աղջկան այդպես հարվածելով, շպրտելով տանեն:
Վերջում էլ փոխոստիկանապետը մեզ ասում է 5 մետր հեռու գնացեք, մենք 5 մետր հետ ենք գնում, հատուկջոկատայինը գալիս աղջկան ասում է՝ ես քո հետեւից գալու եմ»,-ասաց նա եւ ցույց տվեց, թե որ ոստիկանի մասին է խոսքը:











