Քիչ անց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կհրապարակվի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության որոշումը։
Այս պահին դատարանի դիմաց հավաքվել են Փարամազյանի համախոհները, անձամբ քաղաքապետն է այստեղ։
Նշենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել եւս 5 անձի:











