Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայի կարողությունը կրճատվել է 3.6 միլիարդ դոլարով (5.87 տոկոսով), վկայում են Forbes Real-Time-ի տվյալները: Դեկտեմբերի 24-ին չինացի միլիարդատերը կապիտալի անկման հակառեկորդ է սահմանել բոլոր միլիարդատերերի շրջանում:

Հինգշաբթի աճուրդների ավարտին Մայի կարողությունը 57.3 միլիարդ դոլար էր գնահատվում: Ըստ Forbes Real-Time-ի, նա Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը, գրում է Forbes- ը:

Alibaba-ի բաժնետոմսերը Nasdaq բորսայում հինգշաբթի ընկել են 13.34 տոկոսվ, իսկ փակմանը մեկ բաժնետոմսի արժեքը 222 դոլար էր: Չինական կորպորացիայի համար սա փակման ամենացածր գինն էր վերջին վեց ամսվա ընթացքում եւ օրական ամենամեծ նշանակալից անկումը 2014-ի սեպտեմբերին բորսա դուրս գալուց ի վեր, նշում է MarketWatch- ը:

Նման խուճապ ներդրողների մոտ առաջացրել են Alibaba-ի նկատմամբ սկսված հակամենաշնորհային հետաքննության մասին լուրերը Չինաստանում: Չինաստանի շուկայի վերահսկման մարմինը հայտարարել է, որ ՏՏ հսկային կասկածում է այնպիսի քաղաքականություն վարելու մեջ, որը բիզնես գործընկերներին ստիպում է հրաժարվել իր մրցակիցների հետ համագործակցությունից: