Այսօր, ժամը 14:00-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Լուսինե Սահակյանից։

Փաստաբանը նշեց, որ հայտնի չէ՝ ինչ քրեական գործով է Սաղաթելյանը հրավիրվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։

Ինքը՝ Իշխան Սաղաթելյանը դա համարել է ընդդիմությանը լռեցնելուն և շարժումը ճնշելուն ուղղված ճղճիմ քայլ: