Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում արցախյան պատերազմի ժամանակ զոհերի եւ հաշմանդամություն ստացածների ընտանիքները փոխհատուցում կստանան: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Զոհերի ընտանիքները կստանան 5-ական մլն դրամ, իսկ հաշմանդամություն ստացած քաղաքացիները՝ 1-ից մինչեւ 3 մլն դրամ: Վճարումներն արդեն իրականացվում են»,- հավելեց նախարարը:
Նրա խոսքով՝ մարզպետարաններն արդեն կատարել են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վնասի հաշվարկ, իսկ ընդհանուր առմամբ ցուցաբերվող աջակցության ընդհանուր ծավալը կազմում է 50 մլն դրամ:



























