ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը տեսաուղերձ են հրապարակել, որում ամերիկացիներին շնորհավորել են Սուրբ Ծննդի կապակցությամբ եւ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հայտնվելը «սուրբծննդյան հրաշք» են անվանել, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

«Մենք շնորհակալ ենք բոլոր գիտնականներին, հետազոտողներին, արդյունաբերական աշխատողներին եւ զինվորականներին, ովքեր անխոնջ աշխատել են այս բեկումը հնարավոր դարձնելու համար: Սա իսկապես սուրբծննդյան հրաշք է»,- ասել է նախագահը կարճ տեսանյութում:

Pfizer-ի եւ Moderna-ի երկու պատվաստանյութերը վերջերս են հաստատվել Միացյալ Նահանգներում արտակարգ օգտագործման համար: Փորձագետներն ասում են, որ գարնանը կսկսվի դրանց զանգվածային կիրառումը:

«Մենք անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ են հասցնում, որոնք շուտով վերջ կդնեն այս սարսափելի համավարակին եւ միլիոնավոր-միլիոնավոր կյանքեր  կփրկեն»,- ասել է նախագահը:

ԱՄՆ-ում ավելի եւ ավելի շատ նահանգներ եւ քաղաքներ են կրկին հայտարարում սահմանափակումների մասին` կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար:

Համավարակն ԱՄՆ-ում ավելի քան 320.000 մարդու կյանք է խլել, վարակվել է ավելի քան 18 միլիոն ամերիկացի: