Ադրբեջանի զինված ուժերը հայկական Սյունիք գյուղից 100 մետր հեռավորության վրա են տեղակայված: Այս մասին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը` ներկայացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Ընդ որում, Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են Կապան քաղաքի բնակելի տարածքներից մինչեւ 1 կմ հեռավորության վրա:

«Երբ Կապանի եւ Սյունիքի համայնքների առջեւ գտնվող ամենակարեւոր բարձունքները հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ, Կապան քաղաքը եւ որոշ այլ բնակավայրեր լուրջ թիրախ կդառնան թշնամու համար»,- ասաց Փարսյանը: