Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի ամուսինը` Բադրի Բիցաձեն, ով մեղադրվում է մայիսի 26 –ին բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանների վրա հարձակում կազմակերպելու մեջ, երկիրը լքել է Հարավային Օսիայի տարածքով, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Ավելի վաղ վրացական «Ռեզոնանսի» թերթը հայտնել էր, թե Բիցաձեն երկիրը լքել է մայիսի 29-ին եւ իբր թաքնվում է Հայաստանում: Սակայն Հայաստանի ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում:
Բիցաձեն հանրության մեջ չի հայտնվել մարտի 26-ից հետո: Իր հերթին Բուրջանաձեն հրաժարվում է նշել ամուսնու գտնվելու վայրը: Համաձայն առաջադրված մեղադրանքի` Բիցաձեին սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում:




























